Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քաղցրը չի առաջացնում ճարպակալում. դիետոլոգներ

Քաղցրը չի առաջացնում ճարպակալում. դիետոլոգներ

Տարածված այն կարծիքը, թե քաղցրի պարբերական օգտագործումը (մասնավորապես՝ կոնֆետները) ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է, հետազոտողները գիտականորեն հերքել են: Այս մասին հաղորդում է raut-ը:

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 5000 ամերիկացի, ցույց է տվել, որ վատ առողջական վիճակի և քաղցրի պարբերական օգտագործման միջև կապը բացակայում է:

Նրանք, ովքեր օրական առնվազն մեկ անգամ օգտագործել են քաղցր, ավելի շատ հակված չեն եղել գիրացման և սրտանոթային հիվանդությունների, քան այն մարդիկ, ովքեր շաբաթական մեկ անգամ են կիրառել քաղցր:

Վաշինգտոնում քիմիական և սննդային մթերքների անվտանգությունը կարգավորող կենտրոնի աշխատակից, դիետոլոգ Մերի Մերֆին հայտարարել է, որ որևէ կապ չի հայտնաբերվել կոնֆետների հաճախակի օգտագործման և մարմնի զանգվածային ինդեքսի միջև:

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ անհրաժեշտ է չափավոր օգտագործել քաղցր:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ